-
03.10.2020|
10:19
Ադրբեջանում սպանվել է Հոմսից 4 սիրիացի գրոհային (վարձկաններ), որոնք Թուրքիայից տեղափոխվել են Ադրբեջան, հայտնում է «Infoteka24»-ը՝ հղում անելով «Idlib Post»-ին:
-
03.10.2020|
10:18
Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է, որ Թուրքիա զենքի արտահանումը կդադարեցվի, եթե ապացուցվեն մարդու իրավունքների խախտումների տեղեկությունները՝ հայտնում է Nationalpost-ը:
-
03.10.2020|
10:17
Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Չեռնովցի մարզում ճեպազրույցի ժամանակ:
-
03.10.2020|
10:12
Քաղաքացիական անձանց վրա հարձակումները կամ սպառնալիքներն անթույլատրելի են որևէ պարագայում՝ ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ։
-
03.10.2020|
10:11
Արցախին ուղարկված ֆինանսական օգնությունը ընդհանուր առմամբ գերազանցում է 19 միլիոն դոլարը, ասաց ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյան:
-
03.10.2020|
10:10
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումները:
-
03.10.2020|
10:07
ՌԴ և ԻԻՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող կացությունը՝ անդրադառնալով Սիրիայից և Լիբիայից տարածաշրջան տեղափոխված զինյալների խնդրին՝ հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն:
-
03.10.2020|
10:00
ՌԴ Ախ քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ու ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛ Բրայենը Ժնևում քննարկել են ղարաբաղյան խնդիրն ու միջազգային օրակարգի այլ հարցեր։
-
03.10.2020|
09:57
«Կողմերը շարունակել են ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումը, երկու կողմն էլ լուրջ մտահոգություն է հայտնել ռազմական գործողություններին մերձավոր Արևելքի ապօրինի զինված խմբավորումներից վարձկանների ներգրավելու մասին ստացվող հաղորդումների վերաբերյալ», - հաղորդում է Կրեմլը:
-
03.10.2020|
09:56
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի, որ ադրբեջանական բանակը կշարունակի հարձակումը Լեռնային Ղարաբաղում՝ հայտնել է ՌԻԱ Նովոստին։